|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Գեորգիև Կոմիտովին:
Շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Վիգեն Սարգսյանը նրան մաղթել է աշխատանքային հաջողություններ:
Կողմերը բարձր են գնահատել պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ ռազմական կցորդի գրասենյակի բացումը կնպաստի պաշտպանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: