|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Օգոստոսի 2-ին Շիրակի մարզպետն հյուրընկալվեց «Փյունիկ» կենտրոնում: Արթուր Խաչատրյանը շրջեց, ծանոթացավ կատարված աշխատանքներին ու ծրագրերին:
Տարիներ շարունակ կենտրոնը ամռանը կազմակերպում է ներառական բակային ճամբար: Այս տարի բակային ճամբար կազմակերպվել է 6-14 տարեկան շուրջ 120 երեխաների համար:
Նպատակն է ավելի հետաքրքիր դարձնել փոքրիկների ամառային արձակուրդը: Օրվա մեծ մասը մանուկներն անցկացնում են ճամբարում, մարմնամարզության, բակային ու ամենատարբեր խաղերի միջոցով ապահովվում է ճամբար հաճախող երեխաների ժամանցը, կազմակերպվում են միջոցառումներ ու ներկայացումներ են բեմադրվում:
Ներառական ճամբարի նորաստեղծ տիկնիկային թատրոնը փոքրիկ ներկայացում էր կազմակերպել նաև մարզպետի այցելության կապակցությամբ:
Արթուր Խաչատրյանը ողջունեց կենտրոնի անդամներին ու երեխաներին, կարևորեց այսօրինակ ձեռնարկների իրականացումը.
«Ես ուրախ եմ, որ դուք այսքան կարևոր գործով եք զբաղվում և մեր փոքրիկների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից եք դարձնում, վստահեցնում եմ` մենք ձեր կողքին կանգնած ենք և հնարավորությունների սահմաններում կաջակցենք ձեր ձեռնարկների իրականացմանը»: