Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ենթադրում եմ, սարսափած է պաշտոնը կորցնելու տեսլականից և այցելելով որոշ դպրոցաշինական հրապարակներ Նիկոլ է խաղում...։
Այլ կերպ չի կարելի մեկնաբանել մարզպետի աշխատակազմի կողմից տարածած այդ շինհարպարակներ այցելելու մասին տեղեկությունը...։
Թե բա «Մուշեղ Մուրադյանը մտահոգությունն է հայտնել շինաշխատանքների տեմպերի ու որակի մասով», թե բա «Պետական բյուջեից մարզ եկած գումարները պետք է ծախսվեն նպատակային և յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի որակյալ...» և նույնաբովանդակ բազմաթիվ արտահայտություններ...։
Հետաքրքիր է, Շիրակի քայլիստ մարզպետն իրո՞ք միամիտ է, թե՞......։
Ի գիտություն Մուշեղի՝ Լոռու և Արմավիրի մարզպետներին կախիչացնցուղային էժանագին բեմադրությամբ հանելը ուներ երկու նպատակ. նախ՝ պետք էր նրանց հանել և երկրոդն էլ՝ քայլիստներիդ երկրպագողների մոտ «хозяйственный» կուռքի իմիջ ստեղծել, թե բա «mer xexcc varcaPED@ inch ene.... hec mek@ iranc gorc@ cen ene... niGOls @ngac iranc golc@ kene»...։
Ի գիտություն Մուշեղի՛, եթե Նիկոլն ուզենա ձերբազատվել իրենից ապա, օրինակ՝ կարող է հայտարարել, որ Մուշեղի չաղությունը հակասում է քայլիստների կերպարին կամ էլ ինչ-որ մի դպրոցում ունիտազը պոկել ու տալ Մուշեղի ձեռքը...։
Իզուր պետք չէ մինիՆիկոլ խաղալ ու ծիծաղելի բաներ անել...»։