Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 15-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը աշխատանքային հանդիպում ունեցավ մարզպետարանի աշխատակազմի Արթիկի, Ախուրյանի, Մարալիկի, Ամասիայի, Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորամաժանման սոցիալական աջակցության Գյումրի-1, Գյումրի-2 տարածքային բաժինների պետերի հետ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին սոցիալական աջակցության տարածքային մարմիններին կից գործող սոցիալական աջակցության խորհուրդների գործունեությանն առնչվող, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն DVB-T2 թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման գործընթացին առնչվող հարցեր: Մարզպետը տեղեկացրեց , որ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի նիստում որոշվել է կառավարության պահուստային ֆոնդից տրանսպորտի և կապի նախարարությանը առաջին եռամսյակում հատկացնել 412.5 մլն. դրամ` լրացուցիչ 55 հազար հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր ձեռք բերելու և մնացած անապահով ընտանիքներին տրամադրելու համար: Նշենք, որ Շիրակի մարզում հաշվառված նպաստառու 15049 ընտանիքներից, սարքից մինչև կառավարության նոր որոշումը, օգտվել էին 6591 ընտանիք, կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո մարզի մնացած 9458 ընտանիքներ ևս կդառնան սարքի շահառուներ:
Քննարկման արդյունքում մարզպետը սոցիալական աջակցության տարածքային մարմինների պետերին հանձնարարեց, որ առավելագույնս հեևողական լինեն սոցիալական աջակցության խորհուրդների գործունեությանը և առավել հասցեական ու նպատակային դարձնեն տարաբնույթ սոցիալական ծառայությունների տրամադրումը: