Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.3 |
EUR | ⚊ | € 421.78 |
RUB | ⚊ | ₽ 4.4041 |
GBP | ⚊ | £ 505.89 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Էրբիլի անկախության մասին հանրաքվեի անցկացումը կլուծի տարածաշրջանի հիմնախնդիրները. ըստ իրաքյան ԶԼՄ-ների`ասել է Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին:
Ադրբեջանական Trend գործակալության տվյալներով` նա շեշտել է, որ Իրաքի կառավարությունը չի կատարում Քրդական ինքնավարության առջև ստանձնած պարտավորությունները: «Իրաքի կառավարությունը դադարեցրել է փեշմերգեի ուժերի զինման համար միջոցների տրամադրումը: «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում փեշմերգեի ուժերը մեծ ռիսկի էին ենթարկվում, քանի որ կենտրոնական կառավարությունը նրանց չէր զինում»,- ասել է Բարզանին:
Նա համոզված է, որ Քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացմանը ոչինչ չի կարող խանգարել: «Հանրաքվեն կանցակցվի սեպտեմբերի 25-ին»,- հայտարարել է Բարզանին:
Ավելի վաղ Քրդական ինքնավարության ղեկավարը սպառնացել էր պատերազմով, եթե կենտրոնական իշխանությունները փորձեն խոչընդոտել հանրաքվեի անցկացմանը:
Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Քրդական ինքնավարությունը կզղջա, եթե անկախության հանրաքվե անցկացնի: