Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր, լրագրողների հետ զրույցում խոսելով անգլիական ակումբում իր կարիերայի մասին, նշեց, որ չի հանձնվելու և ամեն ինչ անելու է իր երազանքն իրականացնելու համար։
«Ամեն ինչ շատ լավ է։ Թեև քիչ խաղային ժամանակ եմ ստանում, բայց դա խոչընդոտ չի կարող լինել։ Կարծում եմ` ոչինչ չի կարող ինձ խանգարել առաջ շարժվել և իմ երազանքն իրականացնել, քանի որ երկար ճանապարհ եմ անցել այդտեղ հայտնվելու համար։ Եթե հանձնվեմ, ապա կնշանակի, որ ես դեռ ոչինչ չեմ արել։ Փորձելով իմ մեջ ուժ գտնել այս իրավիճակում` ամեն ինչ անելու եմ, որ իմ ուզածին հասնեմ»,- ասաց ֆուտբոլիստը։
Հենրիխ Մխիթարյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։