Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
77 տարեկանում կյանքից հեռացել է արձակագիր, կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը:
Մեխակյանը ծնվել է 1940թ. օգոստոսի 24-ին, ՀՀ Ապարանի շրջանի Երնջապատ գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ապա` Մոսկվայի կինոդրամատուրգների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները: Հեղինակել է վեպեր, վիպակներ, գեղարվեստական, վավերագրական, ազատամարտի և ազգագրական կինոնկարների սցենարներ։ Որպես ռեժիսոր իր սցենարներով նկարահանել է «Մեռոնօրհնություն», «Կաթողիկոս Ամենայն Հայոց» և «Ալեքսանդր Բակունց» գեղարվեստավավերագրական կարճամետրաժ ֆիլմերը։ Կատարել է նաև մի շարք գրքերի թարգմանություններ: 1975թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է:
Հրատարակվել են նրա «Այս ճանապարհը» (1977թ.), «Իմ և քո ծուռը» (1980թ.), «Ապաստան» (1983թ.), «Փոքրիկ սրնգահարի ոդիսականը» (1985թ.), «Երազախաբ ավետարան» (2003թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Եվգենի Նոսովի «Աֆրոդիտեի տաճարը» (1983թ.), Լաքսնես Հալդորի «Իսլանդական զանգ» (1985թ.), Ֆեոդոր Դոստոևսկու «Դեռահասը» (2003թ., համահեղինակ՝ Լ. Տեր-Մինասյանը), «Պատմվածքներ» (2005թ.) աշխատությունները:
1977թ. «Երկնագույն թիթեռներ» վիպակների ժողովածուի համար Մոսկվայում արժանացել է «Տարվա լավագույն արձակ» մրցանակին, 1988թ. «Իմ պատանի նախնիներ» վեպի համար՝ ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակին: