|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին:
Վ.Տերտերյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, նախարարության անունից և անձամբ իր կողմից շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում մարզում բոլոր ոլորտներում վերելք է գրանցվել: Շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նա մարզպետին բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային գործունեություն է մաղթել:
Արագածոտնի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և շնորհավորել երիտասարդ մարզպետին՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն