Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կառավարության որոշմամբ Գաբրիել Գյոզալյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Աշոտ Սիմոնյանը:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը Արագածոտնի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրեց նորանշանակ մարզպետին: Նա ասաց, որ լիազորված է ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի, նախարարության անունից եւ անձամբ իր կողմից շնորհակալություն հայտնել Գաբրիել Գյոզալյանին, նշելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում մարզում բոլոր ոլորտներում վերելք է գրանցվել:
Վաչե Տերտերյանը շնորհավորեց Աշոտ Սիմոնյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքային գործունեության մաղթեց նրան:
Գաբրիել Գյոզալյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար եւ շնորհավորեց երիտասարդ մարզպետին՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին