| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՌԴ պետդումայում իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորներ Անդրեյ Ալիշևսկին և Սերգեյ Բոյարսկին օրենքի նախագիծ են մտցրել, որով առաջարկվում է պարտադրել սոցցանցերին հեռացնել մարդկանց զրպարտող գրառումները: Իսկ պահանջը չկատարելու դեպքում գրառում կատարողը տուգանվում է 30-50 միլիոն ռուբլու չափով` իրավաբանական անձանց դեպքում, ֆիզիկական անձանց դեպքում` 3-5 միլիոն ռուբլու չափով:
«Մենք տեսնում ենք, որ ոչ մեծ տուգանքները այսօր չեն կանգնեցնում մարդկանց, ովքեր զրպարտանք ու վարկաբեկում են տարածում, բորբոքում սոցցանցը իրենց ազգայնական ու կրոնական հաշվեհարդարի կոչերով»,- ասել է օրենքի նախագծի հեղինակներից մեկը:
Օրենքի նախագիծը ունի շանսեր ընդունվելու Պետդումայի կողմից:Ըստ նախագծի, 2 միլիոնից ավել օգտատեր ունեցող սոցցանցերը պարտավոր կլինեն որևէ օգտատիրոջ պահանջով հեռացնել այն գրառումները, որոնք պարունակում են ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք սերմանող բովանդակություն: Սոցցանցը նաև պետք է հեռացնի ոչ հավաստի կամ զրպարտող տեղեկատվությունը:
Այսօր Ռուսաստանում երկու միլիոնից ավել օգտատեր ունեն Ֆեյսբուք, Վկիոնտակտե, Օդնոկլասսնիկի սոցցանցերը: Օրենքի նախագծի հեղինակները կարծում են, որ այսօր սոցցանցերը ամենակարևոր հարցերում սկսել են առաջնային նշանակություն ձեռք բերել, ուստի նրանց դերը հսկայական է:
Թե ինչպես է սոցցանցը ստուգելու որևէ ինֆորմացիայի հավաստի լինելը, արտացոլված չէ առաջարկվող օրենքի նախագծում: Օրենքը նախատեսվում է գործողության մեջ դնել 2018թ հունվարի 1-ից: