|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կհանդիպի համացանցում ակտիվ բլոգերների և օգտատերերի հետ:
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով նույնպես հրավիրվածներից է, Yerkri.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը միայն գիտի, որ հրավիրված է, թե ո՞վ է որոշել, և էլ ովքե՞ր են հանդիպմանը ներկա լինելու, տեղյակ չէ:
Իզաբելլան նաև նշեց, որ փաստաթղթային կամ պաշտոնական հրավեր չի եղել: «Տեղեկացել եմ, որ հրավիրված եմ և, եթե ցանկանում եմ, կարող եմ մասնակցել: Թե ինչի՞ մասին ենք զրուցելու, անհայտ է: Բայց եթե սոցիալական մեդիաների ակտիվ օգտատերերին են հրավիրում, նշանակում է, որ երևի թե կառավարությունը ցանկություն ունի նաև այդ ոլորտի միջոցով իր կապը հաստատել: Հուսանք, որ այդպես է»,- ասաց նա: