|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հաղթանակի, ԼՂՀ Պաշտպանության բանակի օրվա եւ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 19 հոգի, 5-ը` հետմահու:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 460 հոգի, 26-ը` հետմահու:
Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել է 26 հոգի, 1-ը` հետմահու:
Նույն օրը նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` արժեքավոր նվերներ հանձնելու մասին: