կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-06 14:08
Քաղաքական

Շատ շուտով կունենանք ոսկու` շատ ավելի լուրջ պաշար. Ջավադյան

Շատ շուտով կունենանք ոսկու` շատ ավելի լուրջ պաշար. Ջավադյան

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ոսկու մեր պաշարների վիճակը լավ է: Հարցին՝ ոսկու պաշար ունե՞նք, նա պատասխանեց. «Չէ, մեզ էս պահին պետք չի  ոսկու պաշար, շատ շուտով ունենալու ենք ոսկու` շատ լուրջ պաշարներ»:

Ջավադյանն ասաց, որ ծրագիր են իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող լուրջ ընկերության հետ, կառուցում են ոսկու աֆինաժի լուրջ գործարան:

«Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք ոսկու` շատ ավելի լուրջ  պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թվականը: 2004 թվականին մեր ոսկու պաշարն ընդամենը եղել է 1.6 տոննա: Իմացեք՝ էդքան մեծ ոսկու պաշար չի եղել, և էդ պահին ճիշտ որոշում է եղել դա վաճառելը, որովհետև այն եկամուտը, որ ստացել ու փոխանցել ենք բյուջե, բավական լուրջ թիվ է եղել»,- նշեց նա:

Ըստ Ջավադյանի՝ այդ գործարանի շնորհիվ ոսկու` անհամեմատ մեծ  պաշարներ կունենանք, քանի որ գործարանի ներուժը լինելու է տարեկան մոտ 10 տոննա: