|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Մայրաքաղաքի բակերի բարեկարգման աշխատանքները շուտով կմեկնարկեն: Այդ մասին այսօր ասվել է քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Բարեկարգման աշխատանքներին զուգահեռ բակերում փոքրիկ երևանցիների համար կտեղադրվեն 48 ժամանակակից մանկական խաղահրապարակներ և մինի ֆուտբոլի 11 դաշտ:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է նաեւ սահմանված ժամկետներում սկսել և ավարտել մայրաքաղաքի փողոցների բարեկարգման, կանաչապատման, շքամուտքերի վերանորոգման և աղբահանության կազմակերպման աշխատանքները: