կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-03 23:24
Հասարակություն

Ողբերգական պատահար Չելյաբինսկում. հայեր են ջրահեղձ եղել

Ողբերգական պատահար Չելյաբինսկում. հայեր են ջրահեղձ եղել

 Չելյաբինսկում ողբերգական պատահար է տեղի ունեցել: Չելյաբինսկի Մաքսիմկա լճում շուռ է եկել մոտորանավակը, ջրահեղձ է եղել 7 մարդ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

Պատահարը տեղի է ունեցել ափից 50-100 մետր հեռավորության վրա: Մոտորանավակի վրա գտնվողներից ոչ ոք փրկարար օղակ չի ունեցել: Ընդհանուր մոտորանավակի վրա 9 մարդ է եղել, 1 տղամարդ իր երկու երեխաների ու բարեկամների երեխաների հետ: 4 հոգու հաջողվել է փրկվել: Երկու տղամարդ ափից փորձել են հասնել օգնության, սակայն ջրահեղձ են եղել:

Փրկարարները լճից հանել են 10 և 2 տարեկան երեխաների և երկու տղամարդու մարմինները: Ավելի ուշ գտել են նաև 8 և 15 տարեկան երեխաների մարմինները: Շարունակվում են ևս մեկ տղամարդու որոնումները: Նախնական տեղեկություններով, դժբախտ պատահարը հայ ընտանիքի հետ է պատահել: