Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսեց ապօրինի ծառահատումների մասին: «Բավարար է` անտառին մոտիկ գնաս, ականատես ես լինում»,- նշեց նա և բնապահպանության նախարարին հարցրեց, թե կանխարգելու համար ի՞նչ միջոցառումներ են իրականացվել:
Պատգամավորը նաև հետաքրքվեց Սևանի ջրի որակով, հարցրեց` ստուգում իրականացվո՞ւմ է, եթե` այո, ինչքա՞ն է մագնեզիումի թույլատրելի չափը:
Նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ անտառների պահպանությունը երկու մակարդակով է իրականացվում՝ անտառային տնտեսությունների հսկողության համակարգի և բնապահպանության նախարարության վերահսկման ծառայության կողմից, որը, սակայն, ըստ նրա, չունի կանխարգելիչ ֆունկցիա:
«Ասօրվա վերահսկողության կարգը բավարար չէ անհրաժեշտ վերահսկողության համար, և այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ երկրորդ կարևոր ուղղությունը քաղաքականության մեջ փոփոխությունն է, որպեսզի ճնշումը անտառների նկատմամբ թուլացվի՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: «Ազգաբնակչությունը փայտանյութի կարիք ունի, և դա փաստ է, որը տասնյակ անգամ գերազանցում է օրինական ծառահատումների ծավալները: Այս իմաստով` խրախուսվում է փայտանյութի ներմուծումը, անտառամերձի բնակիչների համար խնայողական տեխնոլոգիաների տրամադրումն է դիտարկվում»,- ասաց նա:
Բայց, ըստ նախարարի, հիմնական հարցն այն է, որ Հայաստանի անտառները չօգտագործեն արդյունագործական նպատակով: «ՀՀ անտառներից բիզնեսը պետք է հանել: Մեր անտառները բիզնես անտառներ չեն` փայտանյութի առումով, բայց, իհարկե, ցանկացած բիզնես էկոլոգիական ուղղությամբ կարող են դիտարկվել»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ քննարկվում է կառավարման միացյալ համակարգ ձևավորելու հարցը:
Սևանի հետ կապված էլ նա ասաց, որ մշտադիտարկումներ անում են, և կարող է ներկայացնել այդ ցուցանիշները: