Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ամփոփիչ զեկույցով հանդես եկավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: «Ելք» դաշինք խմբակցության պատագամավոր Մանե Թանդիլյանը ԿԳ նախարարից հետաքրքվեց՝ կրկնուսույցների առկայության պատճառներն արդյո՞ք ուսումնասիրում է նախարարությունը, և արդյո՞ք դպրոցների կրթության որակի ցածր լինելուց է առաջանում կրկնուսույցների կարիքը:
Նախարարը պատասխանեց, որ կրկնուսույցների առկայությունը միջնակարգ կրթության որակի վատ լինելու հետ չի կապված: Ըստ նրա՝ կրկնուսույցն աշակերտին պատրաստում է բարձրագույն կրթություն ստանալուն: Նախարարի խոսքով` խնդիրը թեստային համակարգի մեջ է, և այն պետք է փոխվի:
«Այդ թեստերն արդարության ինչ-որ մի աստիճան ապահովում են, բայց այն աշխատում է երեխայի սխալը բռնելու համար»,- ասաց նախարարը, ապա հավելեց, որ, օրինակ, եվրոպական թեստերում սխալը հաշվվում է, եթե երեխան մեկ թեստի մեջ նույն սխալը կրկնում է երեք անգամ: Մկրտչյանի խոսքով՝ իրենց նախատեսած բարեփոխումներից մեկը 11-12 դասարաններում երեխային իր նախընտրած երեք առարկաները խորությամբ սովորելու հնարավորություն տալն է, մասնագիտական առարկաների համար դպրոց գնալը: Ըստ նախարարի՝ եթե սա լինի, կրկնուսույցների խնդիրը կլուծվի:
Թանդիլյանը նաև նշեց, որ ՏՏ ոլորոտի, ինժեներական ոլորտի աշխատաշուկան զարգանում է, պահանջարկը մեծանում է, աշխատատեղեր կան, բայց կրթությունը որակապես բարձր չէ և լավ կադրեր չի տալիս այս ոլորտին:
Մկրտչյանը նշեց, որե աշխատաշուկան մի քիչ դոմինանտ ենք դարձնում: Այդ տրամաբանությամբ` բնական գիտության համար աշխատաշուկան դոմինանատ չէ, և ՏՏ-ն դեռ վնաս է հասցնում այս ոլորտին: Նախարարը բացատրեց, որ ՏՏ ոլորտի համար, ըստ էության, միջին բարձր պատրաստվածություն չի պահանջվում, բայց աշխատավարձը բարձր է:
«Այստեղ բնական գիտությունից են գալիս, որ լավ մասնագետ են դառնալու, բայց իջնում են այդ` ավելի ցածր մակարդակին և համեմատաբար ցածր որակավորման աշխատանք են զբաղեցնում, որովհետև աշխատավարձը բարձր է: Մենք պետք է մոտիվացիա ստեղծենք բնական գիտության աշխատաշուկայում»,- ասաց Մկրտչյանը: