Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հետ խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի` երեկ արած հայտարարությունների մասին, նշեց, որ ԲՀԿ-ն ու իրենց դաշինքն ունեն իրենց ծրագրային մոտեցումներն ու սկզբունքը: «Մենք հրապարակային ներկայացրել ենք մեր ծրագրերը, և բոլոր քաղաքական ուժերը, որ համակրում են մեր մոտեցումները և այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք, կարող են իրենց մոտեցումներն էլ ձևակերպել` համաձայն դրան»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք այս պահին չի կարող համախմբում լինել գործող իշխանության դեմ, և արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած թավշյա հեղափոխություն կարող է լինել, եթե նախագահի պաշտոնում ու իշխանության ղեկին մնա Սերժ Սարգսյանը, Էնֆիաջյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի որևէ խոսքին որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք ասում ենք, որ մեր աշխատանքները կառուցելու ենք մեր ծրագրերի համատեքստում: Մեր ծրագրային դրույթների հետ եթե համընկնում են նրանց մոտեցումները, թող գան, միանան մեզ: Այսօրվա դրությամբ այն գաղափարը, որ կարող է առաջ քաշվել, ես դեռևս չեմ տեսնում: Չկա գաղափար, որը կարող է բոլոր քաղաքական թիմերը` թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, համախմբել»:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին դեմ քվեարկելուն և հարցին` արդյո՞ք դա վարչապետի անձի դեմ էր, Վահե Էնֆիաջյանն արձագանքեց. «Մենք խոսել ենք բացերից, ներկայացված նախորդ ծրագրից, խոստումներից, որ չեն իրականացվել կամ թերի են իրականացվել: Քաղաքական թիմն էլ առանձնապես չի փոխվել, մենք լավատեսություն չենք տեսել»:
Նա ընդգծեց, որ անձնավորված որևէ հարց չկա, խմբակցությունում էլ որոշել են, թե ինչպես քվեարկել: