կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 18:17
Հասարակություն

Համահայկական մտավորականության «12 – ԽՈՐՀՈՒՐԴԸ» կոչ է անում համախմբել բոլոր հայրենանվեր ուժերը

Համահայկական մտավորականության «12 – ԽՈՐՀՈՒՐԴԸ»  կոչ է անում համախմբել բոլոր հայրենանվեր ուժերը

Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը

քո հավաքական ուժի մեջ է…     ՉԱՐԵՆՑ

 

Այս ճակատագրական օրերին, երբ վտանգված է մեր պետականության և ազգի գոյությունը, աղետալի զարգացումները կանխելու միակ հնարավորությունը դարձյալ մեր հանճարի կռահում–պատգամն է։

Մեզ պարտադրած նենգ կռվում հայ զինվորը պատերազմելով իրեն լիովին սպառած վաշխառուական հին համակարգի դեմ, ինքնազոհ հերոսությամբ ու բարոյական նկարագրով կանխորոշեց ապագա մեծ հաղթանակները։     

Թույլ չտանք, որ նենգ, վաշխառու աշխարհի դավադիր կենտրոնները Հայաստանը դարձնեն իրենց նվաստ շահերի սպասարկուն։

Պահի առաջնահերթությունը նոր ձևավորվելիք համահայկական հայրենապաշտ վերնախավն է  և նրան ուղղված գերխնդիրների իրականացման հզոր պատվերը … բոլոր ոլորտներում մեծագործությունների կոչված համայն հայության ներուժի միավորումն ու համակարգումը։

Վերջին շրջանում համայն հայությունը ներկայացնող ՀԱՅՔ -ի կայացման գաղափարը տարբեր նախաձեռնող խմբեր է ձևավորել։

Խարխլված պետականության, վարկաբեկված քաղաքական դաշտի հանդեպ վստահության իսպառ չգոյության պայմաններում համահայկական մտավորականության «12 – ԽՈՐՀՈՒՐԴԸ» որպես պահի պատմական հրամայական   կոչ է անում համախմբել բոլոր հայրենանվեր ուժերը և առաջնահերթորեն կյանքի կոչել ՀԱՅՔԸ՝

 

  • Որպես առկա աննախադեպ ճգնաժամը հաղթահարելու և վերածնունդ նախանշելու համահայկական կառավարման համակարգ…
  • Որպես համայն հայության հավաքական ներուժը կրող փաստացի նոր քաղաքակրթական միավոր…
  • Որպես քաղաքակրթական սկսված պատերազմի առաջնագծում մարտնչող առաջապահ ջոկատ
  • Որպես հակադարձումմեզանբարոդասերտվողքաղաքակիրթհորջորջվողաշխարհին…

Հանուն մարդու, հանուն իրենցիսկփրկության

Մեր դավադիր թշնամին՝ թերահավատությունն է…

Գերագույն հուսխաբության մեջ հայը կոչված է տեսնել ոգևորության զսպանակված ազդակները։ Ողջունելով Ֆրանսիայի սենատի արդարամիտ որոշումը, հույս ենք տածում, որ մարդկությունը վերջապես սկսում է գիտակցել, որ սա միայն հայության կռիվը չէ… որ սա խավարի դեմ համաշխարհային քաղաքակրթական պատերազմ է, ուր որոշվում է մարդկության ապագան։

Միասնական ոգեղեն արարման մեր ուղերձը ուղղված է նաև բոլոր ազգերին և ազգություններին… բոլոր նրանց, ովքեր կրում են  ձևավորվելիք մարդու աշխարհի հավատամքը…

Գործընթացը և կոնկրետ ծրագրերի իրականացումը արդեն իսկ ընթացքի մեջ են…

Նոր աշխարհի հառնումը, ՀԱՅՔԻ հառնումը այլընտրանք չունի։

  

ՀԱՍՄԻԿ  ԲԱՂՐԱՄՅԱՆ   երաժիշտ-ազգագագետ  /Երևան/

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ    կրոնագետ  /Երևան/

ԼԵՎՈՆ ԲԵԿԼԱՐՅԱՆ       ֆիզ․մաթ գիտ․ դոկտոր-պր․ /Մոսկվա/

ՄԱՐՏԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ   տնտ․ գիտ դոկտոր-պր․ /Մոսկվա/

ԱՆԱՀԻՏ ԱՅՎԱԶՅԱՆ     բանաստեղծուհի /ԱՄՆ/

ԱՐՏԱԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ     ազգագրագետ  /Մարոկո/

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ     նկարիչ /հարավ Կորեա/

ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ       ռեժիսոր /Երևան/