Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
ԱԺ-ում քննարկման է դրվել «ՀՀ 2016 պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով կարճատև` շուրջ 3 րոպե, նախաբան ներկայացնելուց հետո հեռացավ: Կարեն Կարապետյանը մատնանշեց հաշվետվության ուղղությունները և ասաց, որ արձանագրված արդյունքները կներկայացնի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ վարչապետի՝ կառավարությունը հետևողական աշխատում է ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ:
«Դա ենթադրում է, որ կատարողականները պետք է ներկայացվեն աստիճանաբար` արդյունքային ցուցանիշներին ավելի մեծ շեշտադրումներ դնելով: Այլ կերպ ասած` պետք է ուշադրություն դարձնել ոչ թե նրան, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսել, այլ ինչ արդյունքներ են արձանագրվել այդ միջոցների ծախսումից»,- ասաց նա և հավելեց` հետևաբար, ոլորտային քննարկումների ժամանակ նախատեսում են շարունակել քննարկումներ այս տրամաբանությամբ:
Վարչապետի խոսքով` տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016 թվականից սկսվել և մինչ օրս շարունակվում են քննարկումները, որոնք հիմնականում իրենց արտահայտությունները գտել են վերջերս հավանության արժանացած` կառավարության ծրագրում, եւ առաջիկայում բարձրացվելու է նաև պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հայկական բյուջեի նախագիծը:
«Հուսով եմ, որ սպասվում են կառուցողական քննարկումներ՝ կոնստրուկտիվ առաջարկներով: Կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում: Կանխավ շնորհակալ եմ և մաղթում եմ արդյունավետ քննարկում»,- վերջին տողն ընթերցեց վարչապետը և հեռացավ: