կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-25 15:04
Քաղաքական

Տվեք այդ «զենքը» մեր քաղաքացիներին.Սեյրան Օհանյան

Տվեք այդ «զենքը» մեր քաղաքացիներին.Սեյրան Օհանյան

Այսօր տեղի է ունեցել «ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը, որին հրավիրված էին ՕՐՕ դաշինքի անդամներ` նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը և նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս նույնպես ելույթ ունեցավ: Նա կասկածի տակ դրեց վերջին խորհրդարանական ընտրությունները, թե արդյո՞ք դրանք նպաստեցին Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին:

«Մենք հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ եղել ենք միասնական, տարել ենք բոլոր այն հաղթանակներն ու ծանրությունները, որոնք եղել են այս վերջին տարիներին, կիսվել ենք մեր գաղափարներով և համապատասխան որոշում ենք ընդունել վերջին քաղաքական գործընթացներին՝ խորհրդարանական ընտրություններին  մասնակցել դաշինքով։ Դաշինքը, որի կազմում առանցքային դերակատարություն է ունեցել «Ժառանգություն» կուսակցությունը, իր առջև դրված խնդիրը որոշակի իրականացրել է»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա անդրադարձավ  «ազգ-բանակ» հայեցակարգին, ասելով. «Եթե մենք այսօր խոսում ենք այն, մասին, որ ազգ-բանակ գաղափարի ներքո պետք է իրականացվի մեր երկրի պաշտպանությունը, ապա դրա թիկունքում պետք է լինի ազգ-պետություն կառուցելու գաղափարը։ Եթե բանակային իրադրության մեջ հիմնական գործոնները մարդը, զինվորն ու զենքն են, ապա պետության գործունեության մեջ մարդը մնում է նույն մարդը, իսկ զենքը տնտեսությունն է։ Տվեք այդ զենքը հայ մարդուն, որ մեր երկիրը տանեն դեպի առաջընթաց։ Դա ազատականացված, մենաշնորհներից զերծ տնտեսության ստեղծումն է, ժողովրդագարական խնդիրների լուծումը, վստահության մթնոլորտի ձեւավորումը, արդար հասարակության ստեղծումը։ Տվեք այդ զենքը մեր քաղաքացիներին»։