կարևոր
289 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-28 19:26
Հասարակություն

«Դիրքը հանձնողի...». N147 հիմնական դպրոցում բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը

«Դիրքը հանձնողի...». N147 հիմնական դպրոցում բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը

N147 հիմնական դպրոցում այսօր՝ հունվարի 28–ին, բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։

Աբաջյանի արձանին գրված են նրա հայտնի խոսքերը, որոնք զոհվելուց առաջ ասել էր. «Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել….. էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ՝ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը...»։

Դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանն ասաց, որ Ռոբերտ Աբաջյանը հայրենիքը կյանքից բարձր դասեց։

«Այսօր բանակի օրն է ու պատահական չի ընտրված այս օրը, թող յուրաքանչյուր զինվոր զգա հայրենիքի սերը, փա՛ռք Հայոց բանակին»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: