|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունիսի 21-ին կառավարության ծրագիրը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: Ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ սոցիալական քաղաքականության ոլորտում կլինեն մի շարք փոփոխություններ: Մասնավորապես` կառավարությունն առաջարկում է հիմք ընդունել «Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա ընտանիքում» սկզբունքը: Ըստ այդմ` նախատեսվում է այլևս չստեղծել շուրջօրյա խնամք տրամադրող պետական հաստատություններ, իսկ գործողները վերակազմակերպել կամ փակել:
Փակվող մանկատներում գտնվող երեխաների խնամքը կիրականացվի այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրման միջոցով: Ըստ առաջարկվող ծրագրի` փակվող կամ վերակազմակերպվող մանկատների երեխաներին այլ հաստատությունում տեղավորելը կդիտվի որպես ծայրահեղ քայլ և ժամանակավոր միջոց:
Միաժամանակ, նախատեսվում է նաև մինչև 2018-ի ավարտը հստակեցնել որդեգրման ընթացակարգերը, բարձրացնել թափանցիկությունը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Ինչպես նաև բարեփոխել խնամատարության ընթացակարգը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ընտանեկան պայման ներում կազմակերպելու նպատակով: