|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․
«Երևանում խրամատներ դարձած փոսերի պատճառով մեքենա վարելը դարձել է հերոսություն կամ աճպարարության հատուկ հմտությունների ցուցադրություն: Այս վիճակը շարունակվում է արդեն մեկ ամիս, որի հետևանքով տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ վնասվում են քաղաքացիների մեքենաները, շղթայական բախումների պատճառ դառնում, առաջնում վթարային իրավիճակներ: Մարդիկ ստիպված վարում են հանդիպակաց գծով, որպեսզի կարողանան շրջանցել խրամատ դարձած փոսերը և ստիպված չլինեն կրելու գույքային վնասներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Երևանում ստեղծված այս իրադրության պատասխանատուն քաղաքային իշխանությունն է, որի կողմից առկա իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր չեն ձեռնարկվում:
Սա հրատապ խնդիր է և պահանջում է անհապաղ լուծում Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality»: