|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Պարտիան ավարտվել է 34-րդ քայլում:
Այս հաղթանակից հետո հայ գրոսմայստերը վաստակեց 4 միավոր և այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է:
Երկրորդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան, ով ունի 3,5 միավոր, այժմ մրցում է Սերգեյ Կարյակինի հետ: