|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Եվս մեկ ամիս եւ ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկեն գիտական այդ կառույցի նախագահի ընտրությունները. ներկայիս նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի լիազորություններն ավարտվում են այս տարվա մայիսին:
Մեզ հասած տեղեկատվության համաձայն` այսօր ԳԱԱ-ում կան ակադեմիկոսներ, ովքեր չեն ցանկանում երկրորդ անգամ Ռ. Մարտիրոսյանին տեսնել այդ կառույցի նախագահի պաշտոնում եւ ընտրություններին իրենց ձայնը չեն տա նրան:
Սակայն, ինչպես ասում են՝ հնից լավը չկա, եւ նախագահական նստավայրից հանձնարարական կիջեցվի՝ Ռ. Մարտիրոսյանին եւս մեկ անգամ ԳԱԱ նախագահի պաշտոնում նշանակելու մասին:
Չէ՞ որ Հայաստանի իշխող կուսակցության նախընտրական շտաբը սովորաբար հենց ԳԱԱ նախագահության շենքն է դառնում, որտեղից էլ կազմակերպվում են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: