Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը թիվ 54 դպրոց էր այցելել` ներկա գտնվելու շրջանավարտների Վերջին դասի արարողությանը:
Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ բան չի փոխվել, թե ինչպես էին իրենք տոնում Վերջին զանգի արարողությունը և ինչպես է նշվում հիմա:
«Չարենցի անվան դպրոցում եմ սովորել և Վերջին զանգս ամենաանմոռանալի օրերից մեկն էր: Հիմա, երբ մենք երևանյան սովորական մի դպրոցում ենք, շատ տարբերություն չեմ տեսնում միջավայրի և մթնոլորտի մեջ` այն ժամանակվա Վերջին զանգի և ներկայիս: Ըստ էության` ավանդույթը փոխանցվում է, որը շատ կարևոր է»,- ասաց Մկրտչյանը:
Հարցին, թե արդյո՞ք կապ պահպանում է իր դասընկերների հետ, նա պատասխանեց, որ իր ամենամոտիկ ընկերները շարունակում են մնալ իր մի քանի համադասարանցիները:
Մկրտչյանը խոստովանեց նաև, որ համալսարանում, որտեղ պատմության ֆակուլտետում է սովորել, գերազանց էր սովորում, իսկ դպրոցում լավ է սովորել, բայց բնագիտական առարկաներից մի քիչ թույլ է եղել:
Ինչ վերաբերում է դրամահավաքության վերաբերյալ ահազանգերին, Մկրտչյանի հավաստմամբ, անցած տարվա համեմատ, «Թեժ գծին» զանգերը նվազել են: «Հիմնական բողոքներն այն մասին են, որ դրամահավաքները ծնողկոմիտների միջոցով են կատարվում, բայց նրանք ասում են, որ պետք է նշեն իրենց երեխաների տոնը: Այո, այստեղ ունենք խնդիրներ և պետք է փորձենք ինչ-որ ձևաչափով լուծել այն: Այն, ինչ մեկի համար ընդունելի է` նկատի ունեմ գումարի չափը, մյուսի համար կարող է խնդիր լինել, և արդյունքում` երեխան է վատ դրության մեջ հայտնվում»,- ասաց նա: