կարևոր
424 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-12 23:14
Հասարակություն

Քանի դեռ Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը շարունակում են մնալ ամենախոցելին, մոռացե‘ք հզոր պետություն ունենալու մասին. քաղաքագետ

Քանի դեռ Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը շարունակում են մնալ ամենախոցելին, մոռացե‘ք հզոր պետություն ունենալու մասին. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Քանի դեռ Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը շարունակում են մնալ ամենախոցելին` թե‘ ֆինանսական, թե‘ սոցիալական ու թե‘ մնացյալ առումներով, մոռացե‘ք հզոր պետություն ունենալու մասին։

Քանի դեռ պարգևավճարները հասնում են առանց այն էլ «փափուկ աթոռներին ոչինչ չանողներին», իսկ գիտնականն ու ուսուցիչը ստիպված են գոյության կռիվ տալ, մոռացե‘ք բարեկեցիկ պետություն կառուցելու մասին. ունենալու ենք գավառական մշակույթ, գավառական մտածողություն, գավառական ճարտարապետություն ու գավառամիտներից կազմված պետականության «շինարարներ»:

Իմ օրինակով ասեմ.

-Ինչքա՜ն էլ սիրեմ դասախոսել, ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի։

Դե հիմա պատկերացրեք ուսուցիչների ու դասախոսների վիճակը, հատկապես եթե դա նրանց միակ աշխատանքն է։

Ապագա Հայաստանում ամենաբարձրը վճարվելու են ուսուցիչները, գիտնականները, զինվորականները, հակառակ պարագայում մենք երբեք չենք ունենա լավ պետություն»։