կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-26 10:13
Քաղաքական

Մեծ աշխատասենյակը՝ փոխհատուցում. «ՉԻ»

Մեծ աշխատասենյակը՝ փոխհատուցում. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ-ում ավարտվել է աշխատասենյակների համար կռիվը : Հատկանշական է փաստը, որ ԱԺ երեք մշտական հանձնաժողովները վերացնելուց հետո խորհրդարանի նոր մասնաշենքում ազատվել է 3 մեծ աշխատասենյակ՝ ընդունարանով, հանգստի սենյակով: Այդ աշխատասենյակներից մեկը հիմա ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանինն է, նա հին մասնաշենքի երրորդ հարկի նախկին աշխատասենյակը զիջել է Միքայել Մելքումյանին»

Իսկ ահա մյուս երկու աշխատասենյակներում ՀՀԿ խմբակցության երկու պատգամավորներ են՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը եւ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Եթե ԱԺ նախկին նախագահին ճոխ աշխատասենյակ ապահովելը հասկանալի է, ապա Հերմինե Նաղդալյանի դեպքում անհասկանալի է:

Չնայած, մեր աղբյուրների փոխանցմամբ, մեծ աշխատասենյակը նրան տրվել է որպես փոխհատուցում: Բանն այն է, որ Հերմինե Նաղդալյանը ծանր է տանում փաստը, որ կուսակցությունում իրեն կամաց-կամաց մեկուսացնում են, նախ ՀՀԿ համամասնական ցուցակում նա կանանց մեջ երրորդն էր՝ զիջելով Արփինե Հովհաննիսյանին եւ ընդամենը 2012 թվականին ՀՀԿ շարքերն անցած Մարգարիտ Եսայանին:

Դրանից հետո փաստորեն Նաղդալյանը ոչ միայն ԱԺ փոխնախագահ չդարձավ, այլեւ նույնիսկ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ չնշանակվեց:

Ու որպեսզի ՀՀԿ-ն չկորցնի իր ծանր հրետանին, Նաղդալյանին սիրաշահելու համար մեծ աշխատասենյակ է տրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում