կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-16 15:30
Հասարակություն

Մայիսի վերջին նախնական պատկերը հստակ կլինի. Ավինյանը՝ Ամուլսարի մասին

Մայիսի վերջին նախնական պատկերը հստակ կլինի. Ավինյանը՝ Ամուլսարի մասին

Ըստ նախնական պայմանավորվածության՝ Քննչական կոմիտեին են հանձնվելու մայիսի վերջին «Էլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները. կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին:

Նա հավաստիացրեց, որ մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի: Ըստ այդ հետազոտության արդյունքների` կառավարությունը կհայտնի իր դիրքորոշումը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր հնարավոր հարթակներից հնչեցրել են, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա ու չի կարող լինել: «Հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, կամ  խնդիրները ընկերության ու մեր կողմից վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»,- ասաց նա:

Հարցին, թե հետագա ներդրողների վրա ինչ-որ անդրադարձ կարո՞ղ է ունենալ այս ամենը, փոխվարչապետն արձագանքեց, որ կառավարությունն, առաջին հերթին, առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով: «Բոլոր այն ռիսկերը, որոնք կան, մեզ համար բացահայտված չեն, ու հուսով ենք, որ հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է»,- ասաց Տիգրան Ավինյանը: