|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականները նորարարական տեխնոլոգիաների միջոցով վերարտադրել են կաթնասունների բջիջներ` պատված սիլիցիումի երկօքսիդով, որոնք կենդանի բջիջների իդեալական կրկնօրինակներ են: Այդ զոմբի բջիջներ կարող են ապրել ավելի բարձր ջերմաստիճանի եւ ճնշման պայմաններում, կարող են ավելի լավ կատարել իրենց գործառույթները, քան բնական բջիջները: Ըստ էության` սիլիցիումը զրահապատում է բջիջները:
Մինչեւ 400 աստիճան տաքացնելիս սիլիցիումի տակ եղած բջիջների սպիտակուցը քայքայվում է, սակայն եռաչափ պատյանը պահպանվում է: Փաստորեն, մադամ Տյուսոյի մոմե արձաններին կարող են փոխարինելու գալ իրական բջիջներից բաղկացած արձաններ: Այդ պատճառով էլ դրանք կոչվել են զոմբի բջիջներ. տեղեկացնում է Росбалт-ը: