Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։
«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը:
Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած ճանաչվեց:
Այնուհետև հանձնաժողովն անցավ մանդատների բաշխման գործընթացին:
Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր 14 մանդատով ավագանու կազմում կլինի հետևյալ անձանցով.
- Մինասյան Սարիկ — Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
- Մկրտչյան Վահագն — Գյումրի համայնքի ղեկավարի օգնական
- Բարսեղյան Էմմա — Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ
- Անանյան Լեվոն — ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ
- Արամյան Շավարշ — ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
- Հարությունյան Քնարիկ — «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Մանուկյան Հովհաննես — ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն
- Բաղդասարյան Էդգար — «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն
- Հայրապետյան Գալյա — ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն
- Հակոբյան Անդրանիկ — չի աշխատում
- Բեգզադյան Նարեկ — Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ
- Բեյբուտյան Աստղիկ — «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա»-ի տնօրեն
- Դավթյան Վահան — «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ
- Նազարյան Լուսինե- ՔՈԱՖ ՀՄՀ , հաղորդակցման և օտար լեզվի մասնագետ
«Հայաստանի կոմունիստական» կուսակցության՝ 8 մանդատ
- Ղուկասյան Վարդան- չի աշխատում
- Առաքելյան Ավետիս — Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ
- Անանյան Լուսինե — չի աշխատում
- Ղուկասյան Գևորգ — Վարդան Ղուկասյանի եղբորորդին, չի աշխատում
- Սահակյան Սեդրակ — չի աշխատում
- Մեսրոպյան Նարինե — չի աշխատում
- Հարությունյան Արտակ -չի աշխատում
- Լալազարյան Կարինե- չի աշխատում
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ
- Սիմոնյան Կարեն — Քարհատ մեքենա ՓԲԸ-ի տնօրեն
- Մուրադյան Աննա — չի աշխատում
«Մեր քաղաքը» դաշինք՝ 6 մանդատ
- Ադամյան Սվետլանա — ԱՁ-ի տնօրեն
- Գևորգյան Հովհաննես — չի աշխատում
- Գասպարյան Լիզա — Մարտուն Գրիգորյանի օգնական
- Գրիգորյան Կարեն — Մարտուն Գրիգորյանիի որդին, Տրանս-Ակնթարթ ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ
- Բադալյան Կարեն — չի աշխատում:
- Եդիգարյան Վարդան — «Դուստր Ալիկա» ՍՊԸ-ի տնօրեն
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 մանդատ
- Մխիթարյան Ռուբեն Դավթի — պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն
- Կիրակոսյան Վահե Սամվելի — «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:
3.Մոսոյան Սուսաննա — «Սիմոնյան կրթական հիմնադրամ», դասընթացավարների թիմի ղեկավար: