|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«ԴիՋի Կոնտակտ» ընկերության հրավերով` 2017 թ. մայիսի 2-ից 4-ը Հայաստանում էր The Prodigy աշխարհահռչակ խմբի ձայնային ինժեներ Ջոն Բարթոնը: Ընկերությունը, անգլիական SoulSound ընկերության հետ համատեղ, կազմակերպել էր ձայնային ինժեներիայի եռօրյա խտացված դասընթացներ: Դա նման բարձր մակարդակով կազմակերպված առաջին սեմինարն էր Հայաստանում, որի հիմնական նպատակը Հայաստանում ձայնային ինժեներիայի զարգացումն է, ինչպես նաեւ երիտասարդ ձայնային ինժեներներին բնագավառի նորագույն տեխնիկաներին եւ տեխնոլոգիաներին ծանոթացնելը:
Մասնակցում էին 13 երիտասարդ մասնագետներ, կար նաեւ օտարերկրյա երկու մասնակից Ֆրանսիայից եւ Իրանից: Սեմինարի վերջին օրն ավարտվեց պրակտիկ դասով: Այդ օրը սեմինարի հյուրն էին նաեւ «Թումո»-ի սաները: Բոլոր մասնակիցները տպավորված էին Ջոնի պրոֆեսիոնալիզմով։ Վարպետության այս դասերը շատ օգտակար եւ անհրաժեշտ գնահատվեցին, իսկ սեմինարի ավարտին հանձնվեցին մասնակցության վկայականներ:
Հյուրը Հայաստանից հեռացավ տպավորված եւ հիացած երկրի մշակույթով ու երիտասարդներով` իր այցը գնահատելով` «fantastic»:
«ԴիՋի Կոնտակտ»-ը նախատեսում է նմանատիպ սեմինարները եւ վարպետության դասերը դարձնել շարունակական: