կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-17 12:04
Իրավական

Քվեարկությունը կուղեկցվի ձայնային և լուսային ազդանշանով

Քվեարկությունը կուղեկցվի ձայնային և լուսային ազդանշանով

Այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց ընտրական գործընթացների համար իրականացված աշխատանքները, մասնավորապես` տեսանկարահանման սարքերի փորձարկումները 2 ընտրատեղամասերում, և թե ինչ խնդիրներ են առաջացել այդ փորձարկումների ժամանակ:

«Մի բան է, երբ տեսանկարահանող սարքը փորձարկում ես կաբինետում, մեկ այլ բան է, երբ, իրական կյանքում փորձարկելով, տեսնում ես, թե ինչ դժվարություններ են ի հայտ գալիս»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Օրինակ` հայտնի է, որ երբ ընտրողը գալիս է ընտրատեղամաս, նրա նույնականացման ստուգման ժամանակ պետք է վառվի կանաչ լույս, եթե նույնականացումը ճիշտ է, կամ`  կարմիր, եթե սխալ է, ինչը կկանխի կրկնակի գրանցման փորձը: Առաջարկվել է, որ այդ լույսերն ուղեկցվեն նաև ձայնային ազդանշանով:

Որոշ հարցեր կային, որոնք վերաբերել են ծրագրային ապահովմանը, նույնականացմանը և այլն: Աշխատանքներն ընթանում են, և որևէ լուրջ խնդիր, հավանաբար, չի առաջանա` ըստ Դավիթ Հարությունյանի:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 1500 ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ: