կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 17:16
Տնտեսական

Ապրիլին սպառողական շուկայում 0,5 տոկոս գնաճ է արձանագրվել

Ապրիլին սպառողական շուկայում 0,5 տոկոս գնաճ է արձանագրվել

2014թ. ապրիլին, մարտի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ, ինչը, ըստ ԱՎԾ-ի, մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ) 0.9 տոկոս գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1 տոկոս հավելաճ:

 

ԱՎԾ հրապարակած տվյալներով' 2014թ. ապրիլին, 2013թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 101.7 տոկոս, այդ թվում' պարենային ապրանքներինը (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.3 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.2 տոկոս:

 

2014թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4 տոկոս, ինչը  0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,7 տոկոս  ցուցանիշից:

 

2014թ. ապրիլին, 2013թ. ապրիլի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 104.4 տոկոս, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ)' 103.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը' 101.8 տոկոս, ծառայությունների սակագներինը' 108.5 տոկոս, իսկ հունվար-ապրիլին, 2013թ. հունվար-ապրիլի համեմատ, համապատասխանաբար` 104.6 տոկոս, 103 տոկոս, 102.7 տոկոս և 108.7 տոկոս:

 

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. ապրիլին, մարտի համեմատ, սպառողական գներն աճել են 0.1-1.3 տոկոսով, այդ թվում' գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատ քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 0.5 տոկոսով:

 

2014թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի' 1.8-5.4 տոկոս գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.3-5.4 տոկոս գնաճ, 6-ում' 0.7-0.1 տոկոս գնանկում, իսկ մեկում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: