կարևոր
5272 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-06 10:08
Տնտեսական

Ի՞նչ գնաճ է արձանագրվել մեկ տարվա ընթացքում. «Ժողովուրդ»

Ի՞նչ գնաճ է արձանագրվել մեկ տարվա ընթացքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետությունում սպառողական շուկայում 12-ամսվա ընթացքում գնաճը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1%:

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2023թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2%. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.4% հավելաճ։ Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով: 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացի 1.9%, մարգարինի՝ 2.6%, թարմ կաթի՝ 5.9%, պանրի՝ 11.4% գնաճ։ Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում:

Ձվի գինը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, նվազել է 1.8%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5%-ով: Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով: Պանրի գինը նախորդ տարի ապրիլ ամսին տատանվել է 2036-2850 դրամի սահմաններում, իսկ այս տարի այն արժե 2660-3950 դրամ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում