|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
2017 թվականի հուլիսի 29-ին Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում անցկացվելու է հանրապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզերի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:
Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզերի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները: