Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ արված սոցհարցման արդյունքները, թե թեկնածուներն ինչպես է իրենց քարոզարշավն իրականացնում: Ըստ նրա` Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենց ընտրազանգվածի մի մասին կորցնում են` սխալ քարոզարշավ տանելով:
«Զարուհին ունի կիսակուսական ձայն, նրա ձայնի տեմբրը վատն է, դրա համար էլ հավատ չի ներշնչում: Կնոջ ամենահմայիչ հատկությունը ձայնն է, իսկ Զարուհին գալիս ու ասում է, թե իրենք հաղթելու են, բայց հաղթական ձայն չեմ տեսնում: Կամ էլ` դուք կհավատա՞ք մեկին, ով ռուպորով տանիքներն է բարձրանում ու ասում, թե շուտով ամեն ինչ կփոխվի երկրում. Նիկոլի ձայնն էլ հավատ չի ներշնչում: Իսկ Տարոնը խոսում է հանգիստ ու վստահ, նրա ձայնը հայրական երանգ ունի»,- ասաց Ադիբեկյանը:
Հարցին, թե Տարոն Մարգարյանը որևէ սխալ չի՞ անում քարոզարշավի ընթացքում, քանի որ, սոցիալական կայքերին հետևելով, պարզ է դառնում, որ բոլորը դժգոհ են նրանից ու նրա շուրջը համախմբված մշակույթի գործիչների քծնանքից, սոցիոլոգը պատասխանեց` ոչ, քանի որ նա փորձ ունի: «Որերո՞րդ անգամ է Տարոն Մարգարյանն ընտրվում, սա կապ ունի, չէ՞: Նա նաև շատ ճիշտ է հագնվում` պաշտոնական, բայց` ոչ ցայտուն: Իսկ երբ Նիկոլը պաշտոնական չի հագնվում, մարդիկ մտածում են, որ նա իրենցից մեկն է ու այնքան էլ չեն վստահում նրան: Իսկ Զարուհին քարոզարշավի ժամանակ 20 հոգի հետևից է գցում ու դա համարում էլեկտորա՞տ»,- նշեց նա: