կարևոր
3952 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-27 12:53
Քաղաքական

Ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների դաշտ․ ռազմի դաշտում ուկրաինական բանակի հաղթանակն արդեն հավատ չի ներշնչում․ քաղաքագետ

Ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների դաշտ․ ռազմի դաշտում ուկրաինական բանակի հաղթանակն արդեն հավատ չի ներշնչում․ քաղաքագետ

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Մեծ Յոթնյակի երկրները փորձում են կիրառել բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի թույլ չտան Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում: Ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների դաշտ, երևի ռազմի դաշտում ուկրաինական բանակի հաղթանակն արդեն հավատ չի ներշնչում: Արևմուտքը ևս հսկայածավալ ռազմական մատակարարումներն արդեն դժվարությամբ է իրականացնում: G7-ը որոշել է խստացնել այն պետությունների դեմ գործողությունները, որոնք օգնում են Ռուսաստանին` շրջանցել պատժամիջոցները: Իհարկե, հասկանալի է, որ այդ ցանկում առաջին և երկրորդ տեղերում են Չինաստանն ու Թուրքիան: Եթե Թուրքիան ստիպված լինի զիջել և միանալ պատժամիջոցներին, էականորեն կարող է հետընթաց գրանցվել ռուս-թուրք/ադրբեջանական համագործակցային ձևաչափում: Այս հանգամանքը միանգամայն իրական կարող է դարձնել Կրեմլի որոշակի տեղաշարժը դեպի հայկական շահերի պաշտպանություն և Իրանի հետ առավել սերտ դաշնակցություն: G7-ի որոշումը, եթե այն իրականացվի, տարածաշրջանային քաղաքական իրադրությանը նոր երանգներ է տալու: Հարավկովկասյան երեք պետություններն էլ, ինչպես գիտենք, չեն միացել պատժամիջոցներին: Բարդ է Էրդողանի համար, չէ, որ Անկարայում սպասում են ամերիկյան կործանիչների գնման գործարքին, բայց և չեն կարող նեղացնել Պուտինին: Ամեն դեպքում մինչև նոյեմբեր, մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտը ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների գործիքակազմի կիրառում»: