|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն անհրաժեշտ է համարում Թուրքիայի հետ սահմանին Սիրիայի կառավարական ուժերի տեղակայումը` Սիրիայի անվտանգության ապահովման և իրավիճակի կայունացման համար: Այդ մասին նա ասել է РИА Новости-ի հետ զրույցում:
«Սիրիայում անվտանգության վերականգնման, իրավիճակի կայունացման և Սիրիայի ու Թուրքիայի սահմանին անվտանգության ապահովման, Անկարայի օրինական մտահոգության վերացման և սեփական տարածքի պաշտպանության միակ ճանապարհը թուրք-սիրիական սահմանին Դամասկոսի ուժերի տեղակայումն է»,- ասել է Զարիֆը:
Նախարարի խոսքով` Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների զարգացումը օգուտ կտա ոչ միայն այդ երկրներին, այլև ամբողջ Մերձավոր Արևելքին: