|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տեղեկացրեցինք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բրյուսելից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա մեծ ասուլիսին:
Ըստ Hurriyet-ի՝ Դավութօղլուն նաև «պաշտպան է կանգնել» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքին, որին Պուտինը մեղադրել էր ԻՊ անդամների հետ կապեր ունենալու մեջ և մի շարք ապացույցներ էր ներկայացրել:
«Ես ասացի, որ սա սովետական քարոզչություն է: Ես նրա խոսքերում սովետական մտածողություն եմ տեսնում: Պուտինը, կարծես, մնացել է ԿԳԲ-ի օրերում, սակայն ԿԳԲ-ն մնացել է անցյալում, սովետական քարոզչության ժամանակաշրջանը՝ ևս: Նրա ամեն մի հայտարարությունը աշխարհին ժպիտ է պարգևում՝ հեգնական և ցինիկ ժպիտ: Այդ հայտարարությունները մեզ համար լուրջ չեն և չեն համապատասխանում ժամանակի ոգուն: Ես ընդամենը ժպտում եմ: Նրա հայտարարությունները լուրջ ընդունելը վիրավորանք կլինի»,-ասել է Թուրքիայի վարչապետը: