Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Աշխարհի տարբեր երկրներից Երևանում հավաքված հայ երաժիշտները «Համահայկական նվագախումբ» նախագծի շրջանակներում այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգան համերգով: Կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նախագծին մասնակցում են հայազգի 90 պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնցից շուրջ 70-ը` աշխարհի 20 երկրներից:
Հատուկ «Համահայկական նվագախումբ» նախագծի համար, ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը գրել է նոր ստեղծագործություն` «Պոեմ հաղթանակի» վերնագրով: Մանսուրյանի ստեղծագործությունն ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին է նվիրված:
Yerkir.am-ը ներկա է գտնվել նվագախմբի վերջին փորձերին, զրուցել մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ: Տեսանյութը` ստորև: