|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներ ու Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության անդամները կազմակերպության նվագախմբի հետ «Թումո»-ի հարակից այգուց այս պահին ուղևորվում են դեպի Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրին:
Հիշեցնենք, որ այսօր հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 97-ամյակն է։
Քայլերթի մասնակիցները «Արյունոտ դրոշ», «Գետաշեն», «Գինի լից» և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ քայլում են դեպի հայ վրիժառուի կիսանդրին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու և նշելու պատմական այս օրը:
Այս առիթով այսօր ՀՅԴ ՀԵՄ-ը միջոցառում էր կազմակերպել Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի բակում, որի ընթացքում երիտասարդները ներկաներին հյուրասիրեցին գինի և բաժանեցին սթիքերներ՝ Թեհլիրյանի պատկերով։