Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9974 նոր դեպք, մահացել է 93, ապաքինվել՝ 5527 մարդ։ Այս մասին հայտնում են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Շտաբի հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 2-ից ի վեր սա վարակման նոր դեպքերի ամենացածր օրական ցուցանիշն է: Վարակման դեպքերը երրորդ օրն անընդմեջ նվազում են․ վարակակիրների թիվը մայիսի 11-ին եղել է 11 656, մայիսի 12-ին՝ 10 899, իսկ 13-ին ցուցանիշը հասել է 10 028-ի»։
Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 4712, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 918, Սանկտ Պետերբուրգում՝ 460։
Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 252 245-ի, հիվանդությունից մահացել է 2305, ապաքինվել՝ մոտ 53 000 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Իսպանիային։