|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանը հետաքրքրված է Քաթարի հետ սիրիական հակամարտության քննարկմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Քաթարի ԱԳՆ ղեկավար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է ТАСС-ը:
«Ինչ վերաբերում է միջազգային խնդիրներին, ապա մենք հետաքրքրված ենք դրանում, որ համադրենք մեր գնահատականները սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի հարցում, որում Քաթարը մեծ դեր է խաղում»,- ասել է նա:
Լավրովը հավելել է, որ Մոսկվայի համար կարևոր է չկորցնել ռուս-քաթարական շփումները երկկողմ հարաբերությունների քննարկման համար: