կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-12 15:23
Հասարակություն

2016-ին բարեգործական ծրագրեր են իրականացրել 108 կազմակերպություններ

2016-ին բարեգործական ծրագրեր են իրականացրել 108 կազմակերպություններ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է 2016 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին հաղորդում ներկայացնելու մասին հարցը: Նաև հանձնարարվում է ՀՀ  կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, ՀՀ  հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել համայնքների  ղեկավարներին սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպու­թյուններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2016 թվա­կանի ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 108 կազմակերպություն:

Դրանցից 37 կազմակերպություն իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր՝ կապ­ված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ՝ բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 71 կազմակերպություն իրա­կանացրել է կարճաժամկետ ծրագրեր՝ կապված միայն բարեգործական բեռների ներմուծ­ման և բաշխման հետ:

Մեծածավալ ծրագրեր են իրականացնում`

- «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը՝ 36.6 մլրդ դրամ («Ավրորա» միջազգային մրցանակի շնորհում).

- «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը` 2.2 մլրդ դրամ (Վաղարշապատում մարզադպրոցի կառուցում, տարբեր խաղադաշտերի կառուցում և վերանորոգում).

- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ 1.3 մլրդ դրամ (Հայաստանի քաղաքային և գյուղական և  համայնքների բնակչության աղետների նկատմամբ խոցելիության նվազեցում):

Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք համապատասխան որակում են ստացել Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից: