կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-11 15:20
Հասարակություն

Կասկածյալը՝ տաքսու մեջ. Աշտարակում երեկ կատարված սպանությունը բացահայտվեց

Կասկածյալը՝ տաքսու մեջ. Աշտարակում երեկ կատարված սպանությունը բացահայտվեց

Ապրիլի 10-ին` ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ կա: 

Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի ձախակողմյան հատվածի հողակտորներից մեկի վագոն-տնակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Հարություն Մովսիսյանի դիակը` հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 11-ին, ժամը 6.50-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշտարակի Երևանյան փողոցում, տաքսու մեջ, հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արա Ն.-ն:

Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերված է: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: