|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
168-ը գրում է․
Հուլիսի 15-ին 168-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետևյալ հարցադրումներով.
Կայքի հարցմանն ի պատասխան՝ օգոստոսի 2-ին պաշտպանական գերատեսչությունից ստացված գրության մեջ ասվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը չի փոխվել:
«Ի պատասխան Ձեր 15.07. 2021թ. գրության՝ հայտնում ենք, որ գրությամբ բարձրացված հարցերն ուսումնասիրվել են համապատասխան ստորաբաժանման կողմից:
Համաձայն ուսումնասիրությունների արդյունքների՝ տեղեկացնում ենք, որ հարցման առաջին կետում նշված տեղեկատվությունը՝ ադրբեջանցի զինծառայողների թվաքանակի վերաբերյալ, ներկա պահին մնում է անփոփոխ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ զինված ուժերի կողմից սահմանային հատվածներում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքները ենթակա չեն հանրայնացման, իսկ Ադրբեջանի սահմանագոտում իրականացվող ինժեներական աշխատանքները պարբերաբար ճնշվում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և անհրաժեշտության դեպքում համապատասխան արձագանք ստանում»,- նշվում է ՊՆ պատասխան գրության մեջ: