|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հայաստանի համար ռուսական գազի գինը 2022 թվականին անփոփոխ կմնա՝ կազմելով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ռուսական գազի գործող գինը սահմանին 2022 թվականին կմնա անփոփոխ: Իհարկե, կան հարցեր, որոնց շուրջ պետք է պայմանավորվել: Առաջինը Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հարցն է, իսկ երկրորդը՝ սակագնում գազի կալորիականության հաշվառումը: Այս հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն գազի սակագինը սահմանվել է և երկարացվել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Մհեր Գրիգորյանը: