Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանձնարարականներին: Առաջին հանձնարարականը վերաբերում էր սնանկության գործերով կառավարիչների գործունեության բարձրացմանը: Մարզերում բազմաթիվ մարդիկ խնդիր էին բարձրացրել , որոնք վերաբերում էին սնանկության գործերով կառավարիչների ոչ պատշաճ գործողություններին, որոնք հետևանքով սնանկության վարույթի չափազանց երկար տևելու , պարտատերերի օրինական աշխատավարձի վճարման հետ կապված գործընթացի ցածր արդյունավետության և այլ խնդիրների հետ, որոնք պայմանավորված են գործնականում թույլ տրված սխալների հետ :
Վարչապետի խոսքով` կառավարությունը չունի սնանկության գործերի ընթացքի վրա ազդելու և դրանով իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար երաշխքիներ ստեղծելու գործիքակազմ: Ուստի հանձնարարվեց արդարադատության նախարարին երեք ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկած խնդիրների լուծման, սնանկության գործերով իրականացվող վարույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հանձնարարականը հաշվի առնելով կմտածեն լրացուցիչ այնպիսի գործիքակազմի մասին, որոնք թույլ կտան սնանկության գործընթացը ավելի սահուն կազմակերպել: